Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

«Հորովելցիները»` մայրաքաղաքում

«Հորովելցիները»` մայրաքաղաքում
07.05.2016 | 19:43

ՀՀ մշակույթի նախարարության, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ` մայիսի 10-ին, ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Ներսիսյան, երաժշտական մասի ղեկավար` Էլմիրա Կռոյան, գլխավոր բալետմայստեր` Արայիկ Գևորգյան): Երևանյան համերգը` մարզերում և Արցախում տեղի ունեցած համերգների տրամաբանական շարունակությունն է: Այս հյուրախաղերի նպատակն է մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացնել մարզերում ստեղծագործող խմբերի այն կոլորիտն ու ոճը, որը պահպանվել է ազգային մտածելակերպի շնորհիվ:

«Հորովելցիները» մայրաքաղաքի հանդիսատեսին խոստանում են յուրատեսակ համերգային ծրագիր, որը ներառում է ժողովրդական երգն ու պարը, ազգային ոգին ու ավանդույթները:

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ